Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական ակտիվներից ստացված եկամուտները
1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված 90 միլիոն եվրոյի եկամուտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
«Ֆինլանդիան Եվրահանձնաժողովի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային ծանր զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Զինամթերքը կգնվի ֆիննական արդյունաբերությունից, իսկ գնումն ինքնին կֆինանսավորվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով», - գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ըստ պաշտպանության նախարարության՝ պայմանագրի արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Գերատեսչությունը չի բացահայտում մատակարարումների պարունակությունը, դրանց փոխադրման եղանակը և ժամկետները։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի Արևմուտքի կողմից ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը։