Իրավունք

Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հարցը մինչ օրս մնում է լուրջ մարտահրավեր․ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հարցը մինչ օրս մնում է լուրջ մարտահրավեր․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա երկու առավել սուր խնդիրներին՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների երաշխավորման հարցին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում Մանասյանը նշեց, որ այս երկու խնդիրները երկար տարիներ եղել են մարդու իրավունքների ոլորտի ամենախնդրահարույց ուղղություններից և մինչ օրս շարունակում են մնալ այդպիսին։

«Ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնց վերաբերյալ մենք ինքներս բազմապիսի պարզաբանումներ ենք ստանում գործընկերներից, ակնհայտ է, որ բավարար չեն եղել երաշխավորելու այս ոլորտի պատշաճ հասցեավորումը և սրա հետ կապված խնդիրների բացառումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում և, բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենանք իրապես հաղթահարելու առկա խնդիրը, որը հասցեավորման մի քանի եղանակներ ունի»,- նշեց Մանասյանը։ 

Անահիտ Մանասյանն առանձնացրեց հավաքների ժամանակ հատուկ միջոցների կիրառման հարցը, ինչը, ըստ նրա, առաջացնում է հանրային լուրջ մտահոգություններ ինչպես կիրառման ձևաչափերի, այնպես էլ դրան հետևող բացատրությունների անբավարարության պատճառով։

«Հանրությանը բավարար տեղեկատվություն չի տրամադրվում՝ կապված հատուկ միջոցների կիրառման կանոնակարգի, գործիքակազմի, հիմնավորումների հետ։ Եվ այս խնդիրը, կարծում եմ, ամենակարևորներից է, որը իրապես պետք է հասցեավորվի»,- եզրափակեց Մանասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »