Ֆինանսներ

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող կարևոր հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող կարևոր հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին:

Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր: Վահե Հովհաննիսյանը գործընկերներին է ներկայացրել նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության նկատառումներն ու առաջարկները:

Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով երկկողմանի համագործակցության շարունակականությունը և ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի ապահովումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »