Տնտեսություն

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 992.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9 տոկոսով կամ 128.8 մլրդ դրամով:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 931.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 14%-ով կամ 114.2 մլրդ դրամով:

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 60.9 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 46.3 մլրդ դրամի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »