Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին  ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »