Տնտեսություն

Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է

Հայաստանը 2024–ին ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե է փոխանցել 323 մլն դոլար, ստացել է 189 մլն դոլար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: 

«ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցել ենք 323 մլն դոլար, հետ ենք ստացել 189 մլն դոլար: Այսինքն՝ մենք ԵԱՏՄ–ին տալիս ենք ավելի շատ մաքսատուրք, քան ստանում ենք: Բացասական սալդոն 135 մլն դոլար է կազմում»,–ասաց նախարարը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »