Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել լճից

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել լճից

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 2-ին, ժամը 13:07-ին ահազանգ է ստացել, որ Արգավանդ գյուղի մոտակայքում՝ լճի մեջ, ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ ջրասուզակով։

Ըստ աղբյուրի՝ ջրասուզակը ամրակապել է UAZ մակնիշի ավտոմեքենան, իսկ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել այն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »