Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը. Կոստանյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Բարձր ենք գնահատում նաև երկկողմ և եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը Հայաստանի պաշտպանական կարողությունների և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին»,- շեշտեց Կոստանյանը։