Աշխարհ

Հարավային Կորեայում պարեկային ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում պարեկային ինքնաթիռ է կործանվել

Հարավային Կորեայում Ռազմածովային ուժերի պարեկային ինքնաթիռը, որում գտնվում էր չորս մարդ, մայիսի 29-ին վթարի է ենթարկվել հարավ-արևելյան Պոհանգ քաղաքում գտնվող լեռան վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:50-ին, ականատեսները հայտնել են լեռան վրա ծուխ նկատելու մասին։

«P-3 ծովային պարեկային ինքնաթիռը, որը ժամը 13:43-ին Պոհանգի ավիաբազայից մարզումների էր մեկնել, անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել մոտակա վայրում», - նշվել է Ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ռազմածովային ուժերը հաստատել են, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել։ Հետաքննություն է ընթանում՝  պարզելու լրացուցիչ մանրամասներ, այդ թվում՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ։

Հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել հրշեջ խմբեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »