Տնտեսություն

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

1 րոպեի ընթերցում

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ 

Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մոհսեն Հասանլուն ընդգծել է այս իրադարձության կարևորությունը երկրի ավիացիոն արդյունաբերության համար:

«Օդային տաքսիների ներդրումը առանցքային դեր կխաղա քիչ բեռնված օդային երթուղիների աշխուժացման գործում», – նշել է Հասանլուն: 

Նրա խոսքով՝ Իրանում առաջին օդային տաքսու գործարկումը դիտարկվում է որպես նշանակալի քայլ երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման և ավիացիոն ծառայությունների հասանելիության ընդլայնման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »