Ռումինիայի նորընտիր նախագահը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել պաշտպանական ծախսերը, ինչպե նաև աջակցել Կիևին

2 րոպեի ընթերցում

Ռումինիան պատրաստ է ավելացնել իր պաշտպանական ծախսերը և ՆԱՏՕ-ի նոր նպատակներին հասնել նույնիսկ սեփական ռեկորդային բյուջետային դեֆիցիտի կրճատման պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ Ռումինիան ցանկանում է իրագործել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը և ավելացնել պաշտպանական ծախսերը՝ դրանք հասցնելով ՀՆԱ-ի 3,5%-ի, ինչպես նաև 1,5% հատկացնել ենթակառուցվածքներին և կիբերանվտանգությանը։

«Այո, ես դրան աջակցում եմ, - ասել է Դանը՝ նշելով, որ պաշտպանական ծախսերի ավելացման ժամկետները դեռ պետք է քննարկել ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների հետ։ 

Նիկուշոր Դանը նաև խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին։

«Մենք կմնանք եվրոպական ջանքերի մաս՝ աջակցելու Ուկրաինային ձեռք բերել ավելի խելամիտ խաղաղություն։ Դա նշանակում է, որ մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել Ուկրաինային և կմասնակցենք եվրոպական ջանքերին, որ նա իր անվտանգությունն իր սեփական ձեռքը վերցնի», - ասել է նորընտիր նախագահը։

Ըստ g4media.ro լրատվական հարթակի՝ 2024 թվականին Ռումինիայում գրանցվել է Եվրամիությունում ամենաբարձր բյուջետային դեֆիցիտը` 9.3%։ Ռումինիան մշակել է հարկային կոնսոլիդացիայի պլան դեֆիցիտի կրճատման համար՝ այն նախորդ տարվա 9.3%-ից այս տարի հասցնելով 7%-ի։ Սակայն տարեսկզբի տվյալները ցույց են տալիս, որ դեֆիցիտը մնում է բարձր։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկում է պաշտպանական ծախսերը մեծացնել՝ հասցնելով ՀՆԱ-ի 5%-ին։ Ենթադրվում է, որ 3,5%-ը կուղղվի անմիջապես ռազմական ծախսերին, իսկ մնացած 1,5%-ը՝ պատերազմական ժամանակներում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար։

Նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը հաղթել է մայիսի 18-ին Ռումինիայում անցկացված նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 53,60%-ը։ Նրա երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։

Հայերեն

Ադրբեջանական կողմի նպատակը խուճապ առաջացնելն է. Արմեն Խաչատրյանը՝ Խոզնավարի ուղղությամբ կրակոցների մասին

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը

ՀՀ ԲԴԽ նախագահը Սինգապուրում քննարկել է միջնորդության մեխանիզմների և վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը

ԱՄՆ-ն «ագրեսիվորեն կչեղարկի» չինացի ուսանողների վիզաները. Ռուբիո

ՌԴ նախագահը ԵԱՏՄ օրվա առթիվ շնորհավորել է Միության անդամ երկրների ղեկավարներին

Դատարանը Թրամփի սահմանած մաքսատուրքերը ճանաչել է անօրինական

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ

ՀՀ կառավարության նիստ

Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափով գումար

SUMMEET ժամանակակից պարի հինգերորդ միջազգային ամառային փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

OSZAR »