Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ 

«Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մենք շահագրգռված ենք նաև Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ»,– ասել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը բացելու ժամկետների վերաբերյալ: 

Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

 

Հայերեն Русский Türkçe 简体中文

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 66,66 դոլար

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում իրավիճակը կարգավորվել է

Երևանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Թրամփը հանձնարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը Չինաստանի հետ քննարկել արտահանման սահմանափակումների մեղմացման հարցը

ՀՀ ՆԳ նախարարությունը հակահրդեհային կանոնների պահպանման իրազեկման ծավալուն միջոցառումներ է իրականացնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում կքննարկի Իրանի և Գազայում իսրայելցի պատանդների հարցը

OSZAR »