Իրան

Իրանում նշել են նախագահ Ռայիսիի մահվան տարելիցը

1 րոպեի ընթերցում

Իրանում նշել են նախագահ Ռայիսիի մահվան տարելիցը

Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հոսեյնիե արարողությունների անցկացման վայրում մայիսի 20-ին տեղի է ունեցել Իրանի լուսահոգի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան առաջին տարելիցի հիշատակի արարողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ներկայությամբ։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել էին 2024 թ․ մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Դիզմար անտառում։ Նախագահ Ռայիսիին և նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, երբ նրանք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ 

Կործանված ուղղաթիռում գտնվող ութ հոգուց ոչ մեկը ողջ չէր մնացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »