Հայաստան

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մայիսի 19-ին տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը  խաղաղության և անվտանգության խնդիրների բարձրաձայնման և հասցեագրման գործում։

««Կանայք, խաղաղություն, անվտանգություն» գործողությունների ծրագրի իրականացումը պետությունը դիտարկում է կանանց իրավունքների ապահովման առավել լայն շրջանակներում, այդ թվում` նրանց համար առավել ապահով և պաշտպանված միջավայր ստեղծելու տեսանկյունից»,- նշել է Ռոբերտ Աբիսողոմոնյանը

Ընդգծելով «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը՝ ԱԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է պետական կառավարման մարմիններում, այդ թվում՝ ուժային կառույցների որոշում կայացնող օղակներում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ու ակտիվ մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ ջանքերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման հարցերին: 

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է 1325 Գործողությունների ազգային ծրագրի մշակման հարցում ՀՀ կողմից որդեգրված մասնակցային և ներառական սկզբունքի կարևորությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերը և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ներկայացուցիչ Անա Դաբրունդաշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »