Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը հուսով է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ը հուսով է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի հայտարարությունը։  

«Կովկասում կան որոշակի դրական զարգացումներ։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը կհարթի ճանապարհը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար», - ասել է Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում։  

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որը 2025 թվականին կնախագահի կազմակերպությունում: Խորհրդը նախագահում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ ԽՎ-ն: Հայաստանը սառեցրել է կազմակերպությունում իր գործունեությունը և չի մասնակցում դրա շրջանակներում անցկացվող նիստերին ու միջոցառումներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »