Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին կարևորել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
1 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպմանը Գրիգորյանը և Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:
Վերոնշյալի համատեքստում կողմերը շեշտել են, որ առկա է Հայաստան-Իրան հարաբերությունները զարգացնելու երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ: