ՀՀ նախագահ

Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

1 րոպեի ընթերցում

Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել նախագահական նստավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն Ակադեմիայի ուսանողներին բովանդակային մանրամասներ են ներկայացրել հայաստանյան պետական կառավարման համակարգում նախագահի ինստիտուտի դերի առանձնահատկությունների և գործառույթների վերաբերյալ, ինչին հաջորդել է զրույց-քննարկում հարցուպատասխանի ձևաչափով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »