Մշակույթ

Տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին

1 րոպեի ընթերցում

Տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 13-ին ժամը 19:00-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար, պրոֆեսոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրելի ուսուցչին իրենց համերգային կատարումները կնվիրեն միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի, 2004 թվականից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և  նույնպես արդեն ճանաչված դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը՝  «Սոնետ» դաշնամուրային դուետով:

Ծրագրում՝

Գաբրիել Ֆորե. Դոլլի Սյուիտ, երկ․56, 4 ձեռքի համար

Ֆրանց Շուբերտ. Ֆանտազիա ֆա մինոր, երկ․ 103

Ֆրանցիս Պուլենկ. Սոնատ
• Պրելյուդ
• Գեղջկական
• Ֆինալ

Սերգեյ Ռախմանինով. Սյուիտ #1, երկ․ 5 «Ֆանտազիա» 2 դաշնամուրի համար
• Բարկարոլա
• Արցունքներ
• Լուսե տոն

Վիտոլդ Լյուտոսլավսկի. Վարիացիաներ Պագանինիի թեմայով

Գեորգի Սարաջյան. 3 պիես Աշուղական թեմաներով սյուիտից

Սերգեյ Սարաջյան. 2 պիես Կոմիտասի թեմաներով սյուիտից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »