Աշխարհ

Նիգերիայում երկու ավտոմեքենայի պայթյունից  26 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում երկու ավտոմեքենայի պայթյունից  26 մարդ է զոհվել

Նիգերիայի հյուսիս-արևելքում առնվազն 26 մարդ է զոհվել, ևս երեքը` վիրավորվել ինքնաշեն պայթուցիկ սարքով երկու ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բնակիչների։

Միջադեպը տեղի է ունեցել Բոռնոյի նահանգում, որտեղ երկար տարիներ ակտիվ են ծայրահեղական խմբավորումները, այդ թվում՝ «Բոկո հարամ»-ը։

Ինքնաշեն պայթուցիկ սարքով պայթեցված ավտոմեքենաներն ընթանում էին մայրուղով, որը կապում է Ռան և Գամբորու Նգալա բնակավայրերը։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։

Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »