Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ FIM-92K Stinger Block I հրթիռների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ 

Մարոկկոյի Թագավորությունն ԱՄՆ-ից խնդրել էր մինչև 600 FIM-92K Stinger Block I հրթիռներ, ի լրումն ինժեներական, լոգիստիկ և տեխնիկական աջակցության ծառայությունների: 

Փաստաթղթում ընդգծվում է, որ «առաջարկվող վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ օգնելով ուժեղացնել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի պաշտպանությունը, որը շարունակում է կարևոր ուժ մնալ Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի համար»:

Հիմնական կապալառուները կլինեն Արիզոնա նահանգում գտնվող Թուսոն քաղաքի RTX և Նյու Յորքի Սիրակուզա քաղաքի Lockheed Martin կորպորացիաները:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է 120 միլիոն դոլար արժողությամբ TH-73A ուսումնական ուղղաթիռների հնարավոր վաճառքը Ֆիլիպիններին, որոնց քանակը չի նշվում։ Ֆիլիպինների իշխանությունները ցանկանում են ԱՄՆ-ից գնել նաև ուղղաթիռների տարբեր համակարգեր և պահեստամասեր։

ԱՄՆ վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին զենքի և տեխնիկայի հնարավոր վաճառքին հավանություն տալու իր որոշման մասին։ Օրենսդիր մարմինը 30 օր ունի հնարավոր գործարքների ուսումնասիրման, նաև դրանց հնարավոր արգելափակման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »